Մատչելի հղումներ

«ՄըքԴոնալդս»-ը Ղրիմում փակել է իր ռեստորանները


«ՄըքԴոնալդս»-ը Ղրիմում փակված իր ռեստորանների աշխատողներին առաջարկել էր տեղափոխվել Ուկրաինա, որտեղ նրանք, ըստ ընկերության, կզբաղեցնեն նույն պաշտոններն ու կստանան նույն աշխատավարձը

«ՄըքԴոնալդս» ընկերությունը «ժամանակավոր դադարեցրել է» Ղրիմում գործող իր երեք ռեստորանների աշխատանքը և առաջարկել է Ուկրաինա տեղափոխել իր բոլոր աշխատողներին:

«ՄըքԴոնալդս»-ի հայտարարության մեջ ասված է, թե Ղրիմում ընկերության ռեստորանների փակման պատճառ է դարձել արտադրական չնշված խնդիրները: Ընկերությունը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավոր կլինի լուծել, իսկ փակված հաստատությունները՝ շուտով վերաբացել:

«ՄըքԴոնալդս»-ը Ղրիմում փակված իր ռեստորանների աշխատողներին առաջարկել էր տեղափոխվել Ուկրաինա, որտեղ նրանք, ըստ ընկերության, կզբաղեցնեն նույն պաշտոններն ու կստանան նույն աշխատավարձը:

Տեղափոխվել ցանկացող աշխատողներին արագ սննդի ոլորտում գործող ընկերությունն առաջարկել է նաև ծածկել տեղափոխման հետ կապված, ինչպես նաև երեք ամսվա բնակարանային ծախսերը:
XS
SM
MD
LG