ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը պատրաստ է ընդունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը և այցելել «Վալդայ» բանավիճային ակումբ՝ հետապնդելով վերջինիս հետ քաղաքականության շուրջ բանավեճ ծավալելու նպատակ:
Այս մասին ԱՄՆ-ի քաղաքական ազդեցիկ գործիչը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:
ՄըքՔեյնը, որը հայտնի է որպես Ռուսաստանում կառավարող վերնախավի և մասնավորապես նախագահ Պուտինի քննադատ, բացատրել է նաև «իր բարեկամ Վլադիմիրի» հետ հայացքների խորը տարբերությունների հիմքերը:
«Ի դեպ, Վլադիմիրն ասել է, թե ես պետք է գամ Վալդայ և մասնակցեմ քննարկման: Եթե իմ ժամանակացույցը թույլ տա, ես մեծ հաճույքով կընդունեմ իր առաջարկությունն ու կժամանեմ: Լսել եմ, որ շատ գեղեցիկ վայր է», - ասել է ՄըքՔեյնը:
ԱՄՆ-ի սենատորի համաձայն, հիմնականում շնորհիվ Վլադիմիր Պուտինի կողմից գործադրվող ջանքերի, Ռուսաստանը Մերձավոր Արևելքում այժմ աշխարհաքաղաքական նոր ուժ է ներկայացնում:
«Ռուսաստանը Մերձավոր Արևելքում քաղաքական ազդեցության այսպիսի բարձր մակարդակ ցուցաբերել էր 1973 թվականին, նախքան Անվար Սադաթը Եգիպտոսից չվտարեց ռուսներին: Տարածաշրջանում Վլադիմիր Պուտինն այժմ ունի գրեթե նույն ազդեցությունը, որը ռուսներն ունեին մոտ 40 տարի առաջ», - ասել է ՄըքՔեյնը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում: