ԱՄՆ-ի Սենատոր Ջոն Մըքքեյնը հինգշաբթի օրը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մեղադրելով վերջինին բռնապետներին հավասարվելու և բռնությունների միջոցով կառավարելու մեջ:
«Pravda.ru» լրատվական կայքում հրապարակված խմբագրականում ՄըքՔեյնը քննադատել է Ռուսաստանի առաջնորդի կողմից ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Սիրիայում վարած քաղաքականությունը:
«Պուտինը չի ամրապնդում Ռուսաստանի համբավն աշխարհում, այլ ոչնչացնում է այն: Նա ընկերություն է անում բռնապետների և ճնշված մարդկանց թշնամիների հետ, նրան չեն վստահում այն պետությունները, որոնք աշխատում են կառուցել առավել ապահով, խաղաղ և բարեկեցիկ աշխարհ», - ասել է Արիզոնա նահանգից ընտրված սենատորը:
«Նախագահ Պուտինը և նրա կողմնակիցները չեն հարգում ձեր արժանապատվությունը կամ ձեր ունեցած իշխանությունն իրենց նկատմամբ: Նրանք պատժում են այլախոհությունն ու բանտարկում ընդդիմադիրներին: Նրանք կեղծում են այն ընտրությունները, որոնց մասնակցում ենք դուք: Նրանք վերահսկում են ձեր լրատվամիջոցները», - գրում է սենատոր ՄըքՔեյնը:
ՄըքՔեյնն իր հոդվածում անդրադարձել է նաև հանգուցյալ փաստաբան Սերգեյ Մանգնիտսկիի գործին, որը մահացել է նախնական կալանքի վայրում այն բանից հետո, երբ մեղադրել էր իշխանություններին 230 միլիոն դոլար ծավալով մեքենայություններ իրականացնելու մեջ: Հոդվածում սենատորը հիշատակել է Արևմուտքի խիստ քննադատությանն արժանացրած՝ համասեռականների դեմ ուղղված օրենքը:
ԱՄՆ-ի սենատորն ասել է նաև, որ Մոսկվայի տաճարներից մեկում նախագահ Պուտինի դեմ բողոքի ակցիա իրականացրած «Փուսի Ռայըթ» փանք-խմբի ազատազրկման դատապարտված մասնակիցները դատապարտվել են քաղաքական հիմքերով:
«Նրանք ստեղծում են օրենքներ, որոնք օրինականացնում են անհանդուրժողականությունն այն մարդկանց նկատմամբ, որոնց սեռական կողմնորոշումը նրանք դատապարտում են: Նրանք բանտ են գցում փանք-ռոք խմբի մասնակիցներին՝ դատապարտելով նրանց հրահրիչ և վուլգար լինելու և նախագահ Պուտինի կառավարման դեմ բողոքելու համարձակություն ունենալու համար», - ասել է ԱՄՆ-ի սենատոր Ջոն ՄըքՔեյնը «Pravda.ru» լրատվական կայքում հրապարակված խմբագրականում: