Մատչելի հղումներ

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան հաջողությամբ իրագործել է Հայաստանի հետ հնգամյա պայմանագիրը


Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի այն հաջողությամբ իրագործել է Հայաստանի հետ հնգամյա պայմանագիրը, որի ընթացքում հնարավոր է դարձել նվազեցնել աղքատությունը երկրի գյուղական շրջաններում՝ ոռոգման ենթակառուցվածքի և գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու միջոցով:

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՄԿ-ի և Հայաստանի միջև պայմանագրի շրջանակներում իրականացվել է 30 տարվա ընթացքում երկրի ոռոգման ենթակառուցվածքում ամենամեծ ներդրումը, որի ընդհանուր ծավալը կազմել է 177 միլիոն դոլար:

Այս ծրագրի իրականացումը Հայաստանում օգուտ է տվել ավելի քան 45 հազար ֆերմերի և հնարավորություն կընձեռի կայուն եղանակով պահպանելու ստեղծված ռեսուրսները նույնիսկ ՀՄԿ-ի հետ պայմանագրի գործողության ժամկետն ավարտելուց հետո:

Ընդհանուր առմամբ, ՀՄԿ-Հայաստան պայմանագրի շրջանակում իրականացված ներդրումները օգուտ կբերեն Հայաստանի գյուղատնտեսության տնային տնտեսությունների գրեթե մեկ երրորդին՝ մոտ 350 գյուղական համայնքների 427 հազար բնակչի:

XS
SM
MD
LG