Մատչելի հղումներ

Աշխարհում նշվում է Աշխատանքի միջազգային օրը


Աշխարհում տասնյակ հազարավոր աշխատավորներ դուրս են եկել փողոց՝ նշելով Աշխատանքի միջազգային օրը և պահանջելով բարելավել աշխատավորների իրավունքները:

Թայիլանդում, Բանդլադեշում և Ինդոնեզիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել արհեստակցական միությունների կողմից կազմակերպված՝ Աշխատանքի միջազգային օրը նշող հանրահավաքների: Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում անցկացվող հանրահավաքը դարձել է այս մայրցամաքում անցկացվող հանրահավաքներից ամենամարդաշատը:

Ռուսաստանում նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը միացել է Մոկսվայում երթով անցնող տասնյակ հազարավոր մարդկանց: Արհեստակցական միություններին և գործարանների աշխատավոր կոլեկտիվներին սատարելուն նվիրված երթին միացել է նաև երկրի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Հունաստանում հազարավոր աշխատավորներ դուրս են եկել ցույցի՝ իրենց բողոքն արտահայտելով երկրում ընդունված խիստ խնայողության միջոցների դեմ:

Միացյալ Նահանգներում «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման մասնակիցները նախատեսում են ցույցեր անցկացնել Նյու Յորքում՝ արգելափակելով շարժումը քաղաքի հիմնական կամուրջներից մեկով և խաթարելով Ուոլ Ստրիթի ֆինանսական որոշ հաստատությունների աշխատանքը:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։

XS
SM
MD
LG