Մատչելի հղումներ

Ձմեռային հսկա փոթորիկը հասել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելք


ԱՄՆ-ում չդադարող ձմեռային փոթորիկն արդեն իսկ դարձել է մեկ տասնյակից ավելի զոհերի պատճառը

Միացյալ Նահանգներում ձմեռային հսկա փոթորիկը, որի հետևանքով ավելի քան 300 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման, հասել է ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջաններ:

Սպասվում է, որ փոթորիկի պատճառով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մոտ 30 սանտիմետր ձյուն կտեղա:

Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով հինգշաբթի օրը փակվել են պետական, ինչպես նաև տեղական մարմինների գրասենյակները և դպրոցները:

Տարածաշրջանում դադարեցվել են հազարավոր չվերթներ, որոնց բազմաթիվ ուղևորները մնացել են օդանավակայաններում:

Սպասվում է, որ ԱՄՆ-ի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում հինգշաբթի օրը փոթորկի հետևանքով կտեղի մոտ 20 սանտիմետր ձյուն և սառույց: Ձնամրրիկի պատճառով անանցանելի են դարձել նահանգների ճանապարհներն ու միջնահանգային մայրուղիները, որոնց վրա գոյացած խցանումներում հայտնված վարորդները ստիպված էին ճանապարհներին թողնել իրենց մեքենաները:

ԱՄՆ-ում չդադարող ձմեռային փոթորիկն արդեն իսկ դարձել է մեկ տասնյակից ավելի զոհերի պատճառը:
XS
SM
MD
LG