Մատչելի հղումներ

Ուժգին պայթյուն՝ Տեխասում


Ուեսթ քաղաքում գտնվող պարարտանյութի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորվներ

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի իշխանությունների համաձայն, մեկ տասնյակից ավելի մարդ է վնասվածքներ ստացել նահանգի Ուաքո քաղաքի մոտակայքում չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Նահանգի ոստիկանությունը դեռևս հստակ տեղեկություններ չի հաղորդել զոհվածների թվի մասին: Ոստիկանության համաձայն, տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը կազմում է հինգից մինչև տասնհինգ մարդ:

Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վեսթ փոքր քաղաքում գտնվող գործարանում հրշեջները փորձում էին հանգցնել այնտեղ բռնկված հրդեհը: Ոստիկանության համաձայն, անհայտ կորած են դեռևս համարվում Ուեսթ քաղաքի հրշեջներից մի քանիսը:

Ըստ ոստիկանության, հրդեհի պատճառն անհայտ է, սակայն քննիչներն այժմ ուսումնասիրում են այն հարցը, թե արդյոք հրդեհն առաջացել է քիմիական ռեակցիայի հետևանքով, թե քրեական բնույթի գործողությունների արդյունք է:

Պայթյունի հետևանքով վնասվել է գործարանի մոտակայքում գտնվող 50-ից 75 բնակելի տուն, էվակուացվել են գործարանին մերձավոր տարածքների բազմաթիվ բնակիչներ:
XS
SM
MD
LG