Մատչելի հղումներ

Մարսագնացը պատրաստվում է առաջին մեծ շրջագայությանը


Փորձարկումների արդյունքում «Curiosity»-ի աշխատանքը «գրեթե անթերի» է գնահատվել

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն, նախապատրաստում է Մարս մոլորակում գտնվող «Curiosity» ավտոմատացված լաբորատորիան Կարմիր մոլորակի մակերևույթի վրայով կատարվելիք առաջին ամենամեծ շրջագայության:

ՆԱՍԱ-ի ճարտարագետները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեկ տեղում կայանված են պահել «Curiosity»-ին՝ իրականացնելով մարսագնացի վրա տեղադրված բարդ սարքավորումների, ներառյալ բարձր ճշգրտություն ունեցող տեսախցիկի և մոլորակի ապարների քիմիական բաղադրությունը վերլուծելու համար նախատեսված սարքի փորձարկումները:

Ճարտարագետները ստուգել են նաև սարքի 2,1 մետր երկարություն ունեցող «մեխանիկական ձեռքը», որը կօգտագործվի մշակման համար նախատեսված հողն ու ապարները հավաքելու համար: Բացի այդ, մարսագնացի վրա տեղադրված տեսախցիկն օգտագործվելու է Մասի արբանյակ Ֆոբոս մոլորակի Արևի առջև անցնելու նպատակով:

Առաքելության ղեկավար Ջենիֆեր Թրոսփերը հայտնել է լրագրողներին, որ ստուգումների արդյունքում «Curiosity»-ի աշխատանքը «գրեթե անթերի» է գնահատվել:

Թրոսփերի համաձայն, շատ շուտով մարսագնացը «երկար ճանապարհ» կընկնի դեպի «Գլենելգ» անվանումը կրող տարածք, որտեղ հատվում են Մարսի վրա հանդիպող երեք տեսակի մակերևույթներ: Գիտնականները հույս ունեն, որ այդ վայրում մարսագնացը կկարողանա բավարար քանակության նյութ հայտնաբերել՝ առաջին փորձարկումն իրականացնելու համար:
XS
SM
MD
LG