Մատչելի հղումներ

Ավարտվել է դեպի Մարս մոլորակ առաքելության հնարավորության ուսումնասիրման փորձը


Ավարտվել է դեպի Մարս մոլորակ առաքելության հնարավորության ուսումնասիրման փորձը
Ավարտվել է դեպի Մարս մոլորակ առաքելության հնարավորության ուսումնասիրման փորձը

Մոսկվայի հետազոտական հաստատություններից մեկում ուրբաթ օրն ավարտվել է միջազգային անձնակազմի վեց անդամի մասնակցությամբ դեպի Մարս մոլորակ «վիրտուալ առաքելության» 520 օր տևած փորձը:

Անցյալ տարվա հունիսից անձնակազմի անդամների տեղաշարժը սահմանափակվել էին հերմետիկորեն փակված բնակելի չորս մոդուլով, որտեղ ստեղծվել են միջմոլորակային ճանապարհորդությանը նմանեցված ֆիզիոլոգիական և հոգեբանական պայմաններ՝ բացառությամբ անկշռությունից:

Փորձի ավարտից հետո միջազգային անձնակազմի անդամները գունատ տեսք են ունեցել, սակայն տիեզերանավի պայմաններին նմանեցված սենյակներից դուրս գալուց հետո իրենց առողջական վիճակը լավ է գնահատվել:

Փակ տարածքից դուրս ապրելուն ընտենանալու գործընթացի մի քանի օրվա ընթացքում անձնակազմի անդամները կանցնեն բժշկական մի շարք ստուգումներ:

Փորձի ընթացքում արտաքին աշխարհի հետ անձնակազմի հաղորդագրությունը սահմանափակված է եղել էլեկտրոնային փոստի հաղորդագրություններով, որոնց առաքումը հետաձգվում կամ պարբերաբար դադարեցվում էր՝ տիեզերական իրական առաքելության պայմաններին նմանացնելու նպատակով:

Հետազոտողները հույս ունեն, որ այս փորձի արդյունքում հնարավոր կլինի ձեռք բերել տեղեկություններ այն մասին, թե արդյոք հնարավոր է իրականացնել իրական թռիչքներ դեպի Մարս մոլորակ:

Այս փորձը համատեղ անցկացվել է Եվրոպական տիեզերագնացության գործակալության և Ռուսաստանի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի կողմից:

XS
SM
MD
LG