Մատչելի հղումներ

՝Մարս Ռովերը՛՛ կուղեւորվի դեպի Մարս


ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Քեյփ Քենեվարելի տիեզերաթռիչքուղուց այսօր տիեզերք է ուղարկվելու մի տիեզերանավ, որն իր հետ դեպի Մարս է տանելու ՝՝Մարս Ռովեր՛՛ տիպի մի նոր ինքնագնաց։ ՝՝Քյուրիոսիթի՛՛ անվանումը կրող ինքնագնացը Մարսի վրա վայրէջք է կատարելու 2Օ12 թվականի օգոստոս ամսին եւ այնտեղ իր առաքելությունն է շարունակելու մոտ երկու տարի։ Առաքելության նպատակն է պարզել, թե արդյոք Մարսի վրա ինչ որ ժամանակ եղել է թեկուզ պարզագույն կյանքի նշույլ, թե ոչ։

ՆԱՍԱ-ի 2.5 մլրդ դոլար արժողությամբ այս սարքն իր վայրէջքն իրականացնելու է Մարսի 15Օ կմ երկարություն ունեցող Գեյլի խառնարանում։ Գիտնականները հույս ունեն, որ հենց այս խառնարանում կհայտնաբերեն փաստեր, որոնք կապացուցեն, որ ինչ որ ժամանակ այստեղ հոսել է ջուր։

Ինքնագնացի վրա տեղադրված սարքերը այս տարածքում ուսումնասիրություններ են անցկացնելու, պարզելու, թե արդյոք այն ապահովել է կյանքի համար բարենպաստ պայմաններ։

Վեցանվանի ՝՝Քյուրիոսիթին՛՛ իր ծավալներով գերազանցում է ՆԱՍԱ-ի կողմից տիեզերք ուղարկված նախկին բոլոր ռովերներին։ Այն ունի երկու մետր երկարություն եւ երկու մետր լայնություն, կշռում՝ մոտ 9ՕՕ կգ։

XS
SM
MD
LG