Միացյալ Նահանգների առաջին տիկին Միշել Օբաման բոլոր ամերիկացիներին կոչ է արել աջակցել ամերիկյան զինյալ ուժերին եւ նրանց ընտանիքներին։
Տիկին Օբաման կիրակի օրը ելույթ է ունեցել Կալիֆորնիայի Փենդելթոն կոչվող ծովային ուժերի հենակետում եւ խոստացել է զինվորականների ընտանիքների ձայնը լսելի դարձնել Վաշինգտոնում ։
Առաջին տիկինը հայտարարել է, թե նախագահ Օբամայի վարչակազմը ծրագրում է բոլոր զինվորական ընտաիքներին ապահովել մանկական խնամքով, բնակարաններով, կրթաթոշակներով եւ խորհրդատվությամբ։
Կալիֆորնիայի ծովային ուժերի հենակետում նա անձամբ հանդիպել է ծովային ուժերի վիրավորված անդամների հետ։
Նախագահ Օբաման զինվորականների ընտանիքների կարիքների վրա ուշադրությունը սկսել էր սեւեռել դեռեւս 2008 թվականի նախագահական ընրարշավի ժամանակ։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ասում են, թե այժմ Աֆղանստանում ծառայող ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում է Իրաքում ծառայողների թվին։