Մատչելի հղումներ

Մահացել է Մարգարետ Թեթչերը


Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թետչերը, որն իր կառավարման ոճի և կամքի համար հայտնի էր դարձել նաև որպես «Երկաթյա Լեդի», մահացել է 87 տարեկան հասակում

87 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը, որն իր կառավարման ոճի և կամքի համար հայտնի էր դարձել նաև որպես «Երկաթյա Լեդի»:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։

Մարգարետ Թետչերը 1979 թվականին դարձել էլ Մեծ Բրիտանիայի առաջին կին վարչապետը: Իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում նա աշխարհում ձեռք էր բերել մեծ հեղինակություն:

Որպես Մեծ Բրիտանիայի վարչապետ պաշտոնավարման ընթացքում իր ամենամեծ ձեռքբերումը նա համարել էր Մեծ Բրիտանիայի քաղաքականության մեջ «մեղմ սոցիալիզմից» դեպի ազատ շուկայական հարաբերություններ ունեցող հասարակություն կատարված շրջադարձը:

Թեթչերի առաջնորդությունն այն ժամանակ վիճահարույց էր համարվել: Նա նվազեցրել էր արհեստակցական միությունների ունեցած իշխանությունը, ինչպես նաև պետական ծախսերը, մասնավորեցրել էր պետական ընկերությունները: Իր գլխավորած Պահպանողական կուսակցությունը Թետչերի օրոք կենտրոնամետից վերածվել էր աջակողմյան քաղաքական կուսակցության:

Մարգարետ Թետչերը երբեք չէր թաքցրել Եվրոպական Միության առավել մերձավոր տնտեսական և քաղաքական կապեր ստեղծելու քաղաքականության հանդեպ իր ունեցած թշնամանքը և բազմիցս զգուշացրել է, որ նման քաղաքականությունը կարող է զրկել Մեծ Բրիտանիան ինքնիշխանությունից:
XS
SM
MD
LG