Մատչելի հղումներ

Մալիի կառավարումը հանձնվում է քաղաքացիական իշխանություններին



ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորում է Մալիի ռազմական հեղաշրջման առաջնորդներին արագ կերպով ուժի մեջ դնել Արեւմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության հետ կնքված պայմանագրի պահանջները եւ իշխանությունն արագ փոխանցել քաղաքացիական կառավարմանը։

Շաբաթ օրը երկրի մայրաքաղաք Բամակո ժամանեց ժամանակավոր նախագահ, երկրի խորհրդարանի նախկին նախագահ Դիոնքունդա Թրաորեն, որը հեղաշրջումից հետո, որպես արտաքսյալ, գտնվում էր հարեւան Բուրկինա Ֆասոյում։ Նա է անցումային կառավարության ընթացքում մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, կատարելու նախագահի պարտականությունները։

Ռազմական հեղաշրջման առաջնորդ, կապիտան Ամադոու Սանոգոն հայտարարել է, թե իր զորքերը հրաժարվում են իշխանությունից` հօգուտ ազգային միասնության ժամանակավոր կառավարության` փոխարենը արժանանանալով համաներման։

Ըստ կնքված նույն գործարքի, նախկին նախագահ Ամադոու Թումանի Թոուրեն, որը հեղաշրջումը սկսվելուց ի վեր գտնվում էր փախուստի մեջ, կարող է անվտանգ պայմաններում ապրել այնտեղ, որտեղ ինքը կցանկանա։
Հիշեցնենք, որ նա հեղաշրջման արդյունքում պաշտոնից հեռացվել էր նախագահության պարտականությունների կատարման ժամկետը լրանալուց միայն մի քանի ամիս առաջ։

XS
SM
MD
LG