Մայլազիայի վերաքննիչ դատարանը սատարել է երկրի կառավարության արգելքը, որի համաձայն այս երկրում կաթոլիկ եկեղեցու կողմից հրապարակվող պարբերականը չի կարող օգտագործել «Ալլահ» բառը:
Մահմեդական երեք դատավորների կողմից երկուշաբթի օրը միաձայն ընդունված որոշմամբ չեղյալ է հայտարարվել 2009 թվականին ստորադաս դատարանի որոշումը, որը թույլ էր տալիս մալայերեն լեզվով հրապարակվող կաթոլիկ «The Herald» պարբերականին օգտագործել այս բառը:
2009 թվականին ընդունված որոշումն այնուհետև բողոքարկվել էր Մալայզիայի կառավարության կողմից, որը պնդում էր, որ «Ալլահ» բառը պետք է օգտագործեն միայն մահմեդականները:
Երկրի վերաքննիչ դատարանի կողմից երկուշաբթի օրն ընդունված որոշման համաձայն, «Ալլահ» բառը քրիստոնեության բաղկացուցիչ մաս չի կազմում, հետևաբար քրիստոնյաների կողմից այս բառի օգտագործումը կարող է շփոթություն առաջացնել: