Մատչելի հղումներ

Մեյն նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


Նահանգի օրենսդիրները նաև հորդորել են ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական անկախությանը

«Մեյն նահանգի օրենսդրական մարմինն այսօր ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև և հորդորել ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդավարական անկախությանը»:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որի համաձայն բանաձևը ներկայացվել է Մեյն նահանգի հանրապետական ներկայացուցիչ Սքոթ Համանի կողմից, որին, որպես բանաձևի համահեղինակներ, միացել են ներկայացուցիչ Գեթին և սենատոր Գիդեոնը:


Թիվ HP-987 համատեղ բանաձևում, ըստ հաղորդագրության, բացի Արցախի անկախությունը ճանաչելուց և դրան սատար կանգնելու կոչ անելուց, գովասանքի խոսքեր են ուղղված Լեռնային Ղարաբաղին «միջազգային հանրության կողմից ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում անվտանգության հարցերին արդար և տևական լուծում գտնելու ուղղությամբ միջազգային հանրության հետ կառուցողական ներգրավվածության համար»:
XS
SM
MD
LG