Եմենից ԱՄՆ-ում գտնվող հասցեներով անցյալ շաբաթ փոստով ուղարկված երկու ռումբերից մեկը վնասազերծվել է պայթելուց 17 րոպե առաջ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրիս Օրտեֆեն, հինգշաբթի օրը, խոսելով Ֆրանսիայի հեռուստատեսությամբ, լրացուցիչ որևէ մանրամասն չի տրամադրել, և չի մանրամասնել նախապես ստացված տվյալների մասին:
Անցյալ ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում դեպի Չիկագո ուղևորվող ինքնաթիռներում հայտնաբերվել էին ռումբեր, որոնք լարերով միացված են եղել բջջային հեռախոսների: