Ֆրանսիացի նկարիչ Ֆերնան Լեժեյի «Կարմիր սեղանի շուրջ նստած երեք կանայք» ստեղծագործությունը, որը պատկանում էր հայտնի երգչուհի Մադոննային, 7,2 միլիոն դոլարով է վաճառվել է Նյու Յորքում «Սոթբիս» աճուրդում:
Լեժեյի աբստրակտ ոճի 1921 թվականի ստեղծագործությունը գնահատվում էր 5-ից 7 միլիոն դոլար: Մադոննան այն գնել էր 1990 թվականին 3,4 միլիոն դոլարով:
«Ես ուզում էին վաճառել թանկարժեք մի իր, որպեսզի հասնեմ անգին արդյունքի», - ասել է Մադոննան՝ անդրադառնալով Աֆղանստանի և Պակիստանի նման երկրներում աղջիկների կրթությունն ապահովող «Լույսի շողեր» իր բարեգործական նախագծի ֆինանսավորմանը: