Մատչելի հղումներ

Ոստիկանությունն արգելել է բողոքի ցույցերը Լոնդոնում


Ոստիկանությունն արգելել է բողոքի ցույցերը Լոնդոնում
Ոստիկանությունն արգելել է բողոքի ցույցերը Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը, սկսած այս ուրբաթ օրից, 30 օրով արգելել է բողոքի ցույցերի անցկացումը Լոնդոնի հինգ շրջանում:

Քաղաքի ոստիկանության վարչությունը նման թույլտվություն ստացել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարից՝ Նյուհեմ, Թաուեր Հեմլեթս, Ուոլթհեմ Ֆորեստ, Այլինգթոն և Հեքնի շրջաններում արգելքն ի կատար ածելու համար:

Այս շրջաններում անցյալ ամսվա ընթացքում տեղի էին ունեցել խռովություններ և մարտեր ոստիկանության ուժերի հետ:

Մեծ Բրիտանիայի ոստիկանության փոխանցմամբ, արգելքի թույլտվություն ստանալու համար այն դիմել է՝ նոր բռնությունների և խռովությունների հնարավորության վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելուց հետո:

Բրիտանական ծայրահեղ աջ «Անգլիական պաշտպանության լիգա»-ն հայտարարել է արգելքն անտեսելու և շաբաթ օրը բողոքի ցույց անցկացնելու մասին:

Ոստիկանության պաշտոնատար անձանց համաձայն, այս ցույցի ընթացքում փողոց է դուրս բերվելու ոստիկանության ավելի քան երեք հազար ծառայող՝ բռնությունները կանխելու նպատակով:

XS
SM
MD
LG