Մատչելի հղումներ

«Lockheed Martin» ընկերության համակարգչային ցանցի վրա հարձակում է կատարվել


«Lockheed Martin» ընկերության համակարգչային ցանցի վրա հարձակում է կատարվել
«Lockheed Martin» ընկերության համակարգչային ցանցի վրա հարձակում է կատարվել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հիմնական կապալառուներից մեկը՝ «Lockheed Martin» ընկերությունը շաբաթ օրը հայտնել է իր համակարգչային ցանցի ուղղությամբ կատարված հարձակման մասին։

Ընկերության համաձայն, գրեթե անմիջապես հայտնաբերված հարձակումը կատարվել էր մայիսի 21-ին, սակայն հարձակման հետևանքով չի վտանգվել իրականացվող որևէ ծրագրի մասին, հաճախորդի կամ աշխատողի անձնական տվյալ։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության խոսնակի համաձայն, հարձակումը «նվազագույն» ազդեցություն է ունեցել նախարարության վրա։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարության խոսնակի համաձայն, այս գործակալությունն ու Պենտագոնը համատեղ աշխատում են «Lockheed Martin»-ի հետ՝ հարձակման ծավալը որոշելու և հետագա ռիսկերը կանխելու համար առաջարկություններ մշակելու ուղղությամբ։

Պաշտպանության նախարարության կապալառուի ցանցը պարունակում է տեղեկություններ զենքերի մշակվող նոր տեսակների, ինչպես նաև Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաների մասին։

XS
SM
MD
LG