Մատչելի հղումներ

՝՝Պուտինն է հրաման տվել սպանել Լիտվինենկոյին՛՛


FILE - A man looks at a portrait of ex-spy Andrei Litvinenko by Russian artists Dmitry Vrubel and Viktoria Timofeyeva in the Marat Guelman gallery in Moscow.
FILE - A man looks at a portrait of ex-spy Andrei Litvinenko by Russian artists Dmitry Vrubel and Viktoria Timofeyeva in the Marat Guelman gallery in Moscow.

Բրիտանացի հետաքննիչները նշել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, անձամբ է հաստատել Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանությունը: Այդ ռուսական հետախույզը հակառակվել էր վարչակարգին՝ Պուտինին վերագրելով մանկապղծության հակվածություն։ Դրանից հետո նա արտաքսվել էր Մեծ Բրիտանիա:

Ինը տարի շարունակվող հարցերը՝ արդյո՞ք Ալեքսանդր Լիտվինենկոն սպանվել է, ո՞վ է դա արել և ո՞վ է հրաման արձակել դա անել, կարծես թե իրենց պատասխաններն են գտնում: Մեծ Բրիտանիայի կառավարության հետաքննության եզրակացության համաձայն, Ռուսաստանի Դաշնային անվտանգության գործակալությունը և պետությունն ուղղակիորեն պատասխանատու են Լիտվինենկոյին մահացու թունավորելու մեջ: Հետաքննության ղեկավար Ռոբերտ Օուենը գրեթե համոզված է. «Ես եզրակացրել եմ, որ ՖՍԲ-ի ղեկավարը և նաև նախագահ Պուտինը, հնարավոր է, որ հաստատել են Լիտվինենկոյի սպանությունը», - ասել է նա:

Իր ամուսնու մահանալուց ի վեր Մարինա Լիտվինենկոն պատասխաններ է պահանջում: Երեքշաբթին ազդարարեց երկար պայքարի ավարտը. «Ես իհարկե շատ շոյված եմ, որ Պուտինին իր սպանության մեջ մեղավոր համարելու մասին, մահճին իմ ամուսնու արտաբերած բառերը, հաստատվեցին՝ անկախության ու արդարության բարձր չափանիշներ ունեցող անգլիական դատարանում», - ասել է Մարինան:

Լիտվինենկոն ՖՍԲ-ի գործակալ էր, սակայն 1998 թ-ին դառնալով Պուտինին քննադատողներից մեկը, նա լքել էր Ռուսաստանը և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում: Լիտվինենկոն դարձել էր այլախոհ. «Ուստի այժմ ես ըմբռնում եմ, որ եկել է պահը: Ես չեմ վախենում իմ կյանքի համար, ես երբեք չեմ վախեցել: Եթե վախենայի, չէի անի այն, ինչ անում եմ այժմ», - ասել էր Լիտվինենկոն:

Լոնդոնի կենտրոնում գտնվող այս հյուրանոցի տաղավարում էր, ուր 2006 թ-ի նոյեմբերին Լիտվինենկոն հանդիպել էր երկու ռուս գործակալների և նրանց հետ խմել թեյ, որը ռադիոակտիվ պոլոնիումով էր թունավորված: Ռադիոակտիվ թունավորումը տարածվել էր հյուրանոցից դեպի փողոցները։ Հետաքննիչները դա նկարագրում են իբրև միջուկային հարձակում Լոնդոնի սրտում: Լիտվինենկոն մահացել էր 23 օր տևած հոգևարքից հետո: Մինչ այդ նա խնդրել էր լուսանկարել իրեն, նրա կնոջ խոսքերով՝ ցույց տալու համար, թե ինչ է արել Պուտինը:

Ռուսաստանցի պաշտոնյաները ժխտում են Լիտվինենկոյի մահվան հետ իրենց կապ ունենալը, սակայն նրանք երբեք չեն թաքցրել իրենց ատելությունը նրա նկատմամբ և իրենց զայրույթը նրա դավաճանության կապակցությամբ: ՖՍԲ-ի գործակալները Մոսկվայի արվարձանում գտնվող ուսումնական կենտրոնում նրա դիմանկարը օգտագործում են իբրև թիրախ կրակային պատրաստության ժամանակ:

Այժմ Մեծ Բրիտանիային կոչեր են հնչում արտաքսել ռուսաստանցի գործակալներին և տնտեսական պատժամիջոցներ կիրառել այն անձանց նկատմամբ, որ կապված են եղել մարդասպանության հետ:

XS
SM
MD
LG