Լիբիայի ժողովուրդն այսօր նշում է բռնապետ Մուամար Քադաֆիի 42 տարվա կառավարումն ավարտի հասցրած հեղափոխության առաջին տարեդարձը:
Արևելյան Բենգազի քաղաքի փողոցներում, որտեղ սկիզբ է առել հեղափոխությունը, հավաքվել են երկրի դրոշը կրող հարյուրավոր մարդիկ:
Քաղաքում անվտանգությունն ապահովելու համար անվտանգության ուժերը բերվել են մարտական պատրաստության բարձր վիճակի, իսկ մի քանի քաղաքում հսկիչ-անցագրային կետեր են տեղադրվել՝ հնարավոր խռովությունները կանխելու նպատակով:
Ինքնաբուխ տոնակատարությունները, որոնց սկսվել են հինգշաբթի օրվա գիշերը, անցկացվու մեն նաև Տրիպոլիուում և երկրի այլ քաղաքներում:
Լիբիայի նոր իշխանությունները չեն կազմակերպել ազգային մակարդակի տոնակատարություն՝ հարգանքի տուրք մատուցելով երկրում տեղի ունեցած հակամարտության ընթացքում հազարավոր զոհվածների հիշատակին: