Մատչելի հղումներ

Լիբիայի ղեկավարը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգներից


Վաշինգտոնը Լիբիա է ուղարկել ռազմածովային ուժերի երկու կործանիչ

Միացյալ Նահանգներն ու Լիբիան համաձայնության են եկել համագործակվել Բենգազի քաղաքում մահմեդական զինյալների կողմից ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակման հետաքննության շուրջ, որին զոհ են գնացել Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանն ու հյուպատոսության երեք ներկայացուցիչ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի ուշ երեկոյան զանգահարել է Լիբիայի ազգային ժողովի նախագահ Մոհամեդ Մագարիֆին: Զրուցակիցները համաձայնության են եկել հետաքննության ընթացքում իրականացնել սերտ համագործակցություն:

Լիբիայի ղեկավարը ներողություն է խնդրել Միացյալ Նահանգներից կատարվածի համար:

Վաշինգտոնը երեքշաբթի ուշ երեկոյան Լիբիա է ուղարկել ռազմածովային ուժերի երկու կործանիչ, ծովային հետևակի հակաահաբեկչական ջոկատներից մեկը և դաշնային մի քանի քննիչ՝ այս երկրում գտնվող ամերիկացիների անվտանգությունն ապահովելու և զոհերի բերած հարձակումն իրականացրած զինյալներին հայտնաբերելու նպատակով:


Նախագահ Օբաման զանգահարել է նաև Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մորսիին՝ երկրում շարունակվող հակաամերիկյան ցույցերի կապակցությամբ: Հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ-ի նախագահն ասել է նախագահ Մորսիին, որ Եգիպտոսը պետք է համագործակցի Միացյալ Նահանգների հետ՝ ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմի և հաստատությունների անվտանգությունն ապահովելու գործում:
XS
SM
MD
LG