Մուամար Քադաֆիին հավատարիմ ուժերը երկրի Արևմտյան լեռներ կոչվող շրջանում հրետանային կրակ են բացել ապստամբների ուժերի դիրքերի ուղղությամբ։
Ապստամբների համաձայն, կառավարական ուժերը «Գրադ» կայանքներից հրետակոծել են շրջանի քաղաքներից մեկը: Զոհերի մասին տեղեկություններ նրանք չեն հայտնել։
Ապստամբ ուժերը վերջին մի քանի օրվա ընթացքում առաջխաղացում են գրանցել՝ նավահանգստյան Միսրաթա քաղաքից շարժվելով դեպի Տրիպոլիից 135 կիլոմետր գտնվող Զլիթան քաղաքը։
Աֆրիկյան միությունը կոչ է արել «մարդասիրական դադար» հայտարարել Լիբիայում ծավալված մարտական գործողություններում և հակամարտությանը գտնել քաղաքական լուծում՝ այս երկրի քաղաքացիական անձանց «աննկարագրելի տառապանքներին» վերջ տալու համար։