Մատչելի հղումներ

Խաղաղապահ ուժերը Լիբերիայում կմնան եւս մեկ տարի


Խաղաղապահ ուժերը Լիբերիայում կմնան եւս մեկ տարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է Լիբերիայում խաղաղապահ ուժերի ներկայությունը եւս մեկ տարով երկարաձգելու բանաձեւը՝ շեշտելով այստեղ եկող ամիս անցկացվելիք նախագահական ու խորհրդրանական ընտրությունների ժամանակ այս ուժերի ներկայության կարեւորությունը։

Խաղաղապահ ուժերն աֆրիկյան այս երկում ունեն 92ՕՕ թվաքանակ։

Անվտանգության խորհուրդը հայտարարել է նաեւ, որ հոկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրությունների ընթացքը թույլ կտա որոշելու, թե երբ եւ ինչ թվակազմով կսկսվի այս երկրից խաղաղապահների դուրսբերումը։

Խաղաղապահ ուժեր Լիբերիայում տեղակայվեցին 2ՕՕ3 թվականին՝ այստեղ բռնկված քաղաքացիական պատերազմից հետո կայունություն հաստատելու նպատակով։

XS
SM
MD
LG