Մատչելի հղումներ

«Lenovo»-ն դարձել է անհատական համակարգիչներ արտադրող խոշորագույն ընկերությունը


Աշխարհում անհատական համակարգիչների վաճառքներն այս տարվա երրորդ եռամսյակում զգալի անկում են ապրել

Նոր զեկույցի համաձայն, Չինաստանի «Lenovo» ընկերությունը դարձել է անհատական համակարգիչներ արտադրող խոշորագույն ընկերությունը:

«Gartner» հետազոտական ընկերության կողմից հինգշաբթի օրը հրապարակված ուսումնասիրության համաձայն, «Lenovo» ընկերության կողմից համաշխարհային շուկայում այս տարվա երրորդ եռամսյակի ընթացքում իրականացված վաճառքները կազմել են անհատական համակարգիչների համաշխարհային շուկայի 16 տոկոսը, ինչը երկու տասնորդական տոկոսով գերազանցել է ամերիկյան «HP» ընկերության նույն ցուցանիշը:

Սա առաջին անգամն է, երբ «Lenovo» ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Պեկինում, առաջ է անցել բազմում տարիներ աշխարհում անհատական համակարգիչների արտադրության առաջատարի դիրքերը զբաղեցրած «HP» ընկերությունից:

Սիլիկոնային հովտի տեխնոլոգիական հսկա «HP» ընկերությունը, որը փորձում է հաղթահարել իր առջև կանգնած բազում խնդիրներ, մատնանշել է սակայն, որ շուկայի հետազոտություններ իրականացնող մեկ այլ՝ «IDC» ընկերության հետազոտության մեջ այնուամենայնիվ նշված է, որ «HP»-ն դեռևս զբաղեցնում է առաջատար դիրքերը: Հետազոտությունում սակայն նշված է, որ «HP»-ի և «Lenovo»-ի շուկայի մասնաբաժինների միջև առկա տարբերությունը շատ արագ է վերանում:

Անկախ այս արդյունքներից, երկու ընկերությունների վերաբերյալ իրականացված հետազոտությունները վկայում են այն մասին, որ աշխարհում անհատական համակարգիչների վաճառքներն այս տարվա երրորդ եռամսյակում զգալի անկում են ապրել: Դրա պատճառն այնն է, որ սպառողները գնալով ավելի հաճախ են նախընտրություն տալիս պլանշետների կամ սմարտֆոնների նման շարժական սարքերին:
XS
SM
MD
LG