Մատչելի հղումներ

Բախումներ Լիբանանում Ասադի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ



Բախումներ են Լիբանանի Տրիպոլի քաղաքում շաբաթ օրը սկսվել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների ու նրա հակառակորդների միջեւ։ Արդյունքում մեկ հոգի սպանվել է, հինգ այլոք՝ վիրավորվել։

Ջաբալ Մոհսենի շրջանից Սիրիայի նախագահին աջակցող զինյալներն արդեն մի քանի շաբաթ են բախվում Բաբ ալ Թաբանեհի սուննի մահմեդականների հետ, որոնք Սիրիայի ընդդիմության աջակիցներն են։
Երկու այս թաղամասերի միջեւ թշնամանքը երկար տարիների պատմություն ունի, սակայն նոր թափ առավ անցյալ տարվա մարտ ամսին Ասադի դեմ սկսված հակակառավարական բողոքի ցույցերից ու Սիրիայում սկսված բռնություններից հետո։

XS
SM
MD
LG