Մատչելի հղումներ

Լավրով. Ուկրաինայի հարավարևելյան շրջաններն ընդգրկվեն բանակցություններում


Ռուսաստանին արտգործնախարարությունը բացի այդ հորդորել է Ուկրաինային դադարեցնել երկրի հարավ-արևելքում տարվող՝ վերջինիս կողմից որպես «ռազմական նախապատրաստություններ» գնահատված գործողությունները

Ուկրաինայի հարավարևելյան շրջանները պետք է ընդգրկվեն երկրի ապագայի շուրջ բանակցություններում:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը լրագրողների հետ երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում ասել է, թե ցանկանում է, որ հիմնականում ռուսախոս բնակչություն ունեցող տարածաշրջանները պետք է ներկայացված լինեն բազմակողմանի բանակցություններում:

Ռուսաստանին արտգործնախարարությունը բացի այդ երեքշաբթի օրը հորդորել է Ուկրաինային դադարեցնել երկրի հարավ-արևելքում տարվող՝ վերջինիս կողմից որպես «ռազմական նախապատրաստություններ» գնահատված գործողությունները, որոնք, արտգործնախարարության կարծիքով, կարող են դառնալ քաղաքացիական պատերազմի պատճառ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ երկրի Խարկով քաղաքում կառավարական շենքը գրավելու մեջ ներառված ռուսաստանամետ ցուցարարներից շենքն ազատելու նպատակով իրականացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել էր 70 ցուցարար:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն ավելի վաղ նշել էր, թե կան ապացույցներ այն մասին, որ որոշ ցուցարարներ տեղացի ռուսախոս բնակիչներ չեն, այլ բերվել էին ուրիշ վայրերից՝ Ուկրաինայի քաղաքներում խռովություններ հրահրելու նպատակով:
XS
SM
MD
LG