Ռուսաստանն ԱՄՆ-ից հավելյալ տեղեկություններ է պահանջում այս երկրում ռուս կասկածյալ 1Օ լրտեսների կալանավորելու փաստի առնչությամբ։
ԱՄՆ-ի իրավապահ մարմիններից ստացված տեղեկությունների համաձայն, մեղադրվող անձինք ՝՝անօրինական՛՛ կերպով ծրագրել էին ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին հետախուզական գործակալության համար իրականացնել երկարաժամկետ ու գերգաղտնի հանձնարարություններ։
ԱՄՆ-ի մամուլի հաղորդագրությունների համաձայն, կասկածյալները մեղադրվում են գաղտնի համաձայնություններ կայացնելու եւ դրամի լվացման մեջ։ Նրանք, ըստ նույն հաղորդագրությունների, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում են բնակվել մոտ մեկ տասնամյակ եւ զբաղեցրել ոչ պետական պաշտոններ։ Նրանց մի մասն աշխատել են քաղաքական վերլուծական կենտրոններում են տարբեր համալսարաններում։
Նրանց նպատակն է եղել միջուկային զենքերի, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության եւ Կոնգրեսի քաղաքական դիրքերի մասին տեղեկությունների կուտակումը։
Նման տեղեկությունների կուտակումը նախատեսում է մինչեւ 5 տարվա ազատազրկում, մինչդեռ դրամի լվացման մեղադրանքերը կարող են ապահովել մինչեւ 2Օ տարվա ազատազրկման պատիժ։
Հանդես գալով Երուսաղեմում՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը տարակուսանքով է խոսել երկու երկրների նախագահների միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից միայն մեկ շաբաթ անց իրականացված ձերբակալությունների մասին։