Լատվիայի իշխանությունների համաձայն, երկրի մայրաքաղաք Ռիգայում սուպերմարկետի տանիքի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 32-ի, որոնց թվում կան փրկարարներ:
Ռիգայի «Մաքսիմա» սուպերմարկետի տանիքի փլուզման պատճառով, որը տեղի էր ունեցել հինգշաբթի երեկոյան, վնասվածքների է ստացել 35 մարդ:
Տասնյակ մարդիկ դեռևս շարունակում են մնալ փլատակների տակ, այդ իսկ պատճառով զոհերի թիվն ամենայն հավանականությամբ կարող է աճել:
Փրկարար ծառայությունների աշխատողներն ուրբաթ օրը պարբերաբար դադարեցնում էին աշխատանքները՝ խնդրելով աղետի հետևանքով սուպերմարկետի շենքում մնացածների հարազատներին զանգահարել իրենց բարեկամների բջջային հեռախոսներին՝ հեռախոսների ձայնային ազդաշնանների միջոցով հայտնաբերելու համար փլուզված շենքում դեռևս մնացող մարդկանց գտնվելու հնարավոր վայրը:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված տեղեկությունների, զոհվածների թվում կա Հայաստանի քաղաքացի:
Լատվիայի ներքին գործերի նախարարի համաձայն, խանութի 500 քառակուսի մետր մակերես ունեցող տանիքի փլուզումն ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել շինարարության ընթացքում թույլ տված խախտումների պատճառով: