Մատչելի հղումներ

Բախումներ Ղրղըզստանում

Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած բախումների հետեւանքով սպանվել է մեկ եւ վիրավորվել 37 անձ, մինչ ժամանակավոր կառավարության աջակիցները կռվել են պաշտոնանկ նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հավատարիմ հատվածախմբերի դեմ։

Պաշտոնական լուրերի եւ ականատեսների համաձայն, ժամանակավոր կառավարության ուժերը ուրբաթ օրը վերականգնել են իրենց հսկողությունը հարավային Օշ եւ Ջալալաբադ քաղաքներում։ Այդ դեպքերից մեկ օր առաջ Բակիեւին հավատարիմ ցուցարարները բռնագրավել էին պետական շենքեր այդ քաղաքներում։

Վատթարագույն կռիվները տեղի են ունեցել Ջալալաբադում, ուր երկու կողմերը կրակել են միմիանց վրա։

Իշխանությունները հայտարարել են նաեւ, որ հրացանի գնդակներից վիրավորվածները տարվել են հիվանդանոց, մինչ շատերը վիրավորել են քարկոծության եւ այլ ծանր առարկաների հարվածներից։

Օշում ժամանակավոր կառավարության աջակիցները կարողացել են Բակիեւի աջակիցներին դուրս մղել պետական շենքերից։ Լրջորեն վիրավորվածների մասին տեղեկություններ չկան։

Ղրղըզստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ինտերնետի միջոցով մտահոգություն է հայտնել ՝՝քաղաքական դրդապատճառներ՝՝ ունեցող բռնությունների առնչությամբ եւ հորդորել է, որ կացությունը լուծվի խաղաղ ճանապարհով։

XS
SM
MD
LG