Ղրղզստանի կառավարությունն արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրի հյուսիսային շրջաններից մեկում՝ «Քումթոր» ոսկու հանքի մոտակայքում ոստիկանության հատուկ ուժերի և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո:
Երկրի ներքին գործերի նախարարության համաձայն, գյուղացիները փորձում էին վերահսկողություն հաստատել էլեկտրաէներգիայի բաշխման կայանի նկատմամբ՝ ոսկու հանքի էներգամատակարարումը դադարեցնելու նպատակով: Մի քանի ժամ տևած բախումներից հետ ոստիկանության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ինչպես նաև լուսաձայնային նռնակներ:
Բախումների ընթացքում վնասվածքներ է ստացել ցույցերի մի քանի մասնակից:
Տեղի բնակիչներն այս շաբաթվա սկզբին արգելափակել էին դեպի Իսիք-Քուլի մարզի Ջեթի-Օգուզի շրջանում գտնվող «Քումթոր» ոսկու հանքը տանող ճանապարհը և սպառնացել շարժվել դեպի հանքը, եթե երկրի կառավարությունը չդադարեցնի «Centerra Gold» ընկերության հետ գործող պայմանագիրը:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեք Աթամբաևի աշխատակազմից հաղորդել են, որ նախագահը մինչև հունիսի 10-ը արտակարգ իրավիճակ և պարետային ժամ է հայտարարել Ջեթի-Օգուզի շրջանում:
Տյան-Շանի լեռների բարձրադիր գոտում գտնվող «Քումթոր» ոսկու հանքը Ղրղզստանի ոսկու ամենախոշոր հանքավայրն է և մեծ նշանակություն ունի երկրի տնտեսության համար: Տեղի բնակիչները «Centerra Gold» ընկերությանը ներկայացրել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհների, ջրմուղի և մանկապարտեզների կառուցելու և տեղի հիվանդանոցի համար սարքավորումներից գնելու պահանջներ: