Մատչելի հղումներ

Այս տարվա հունիս ամսին տեղի ունեցած խռովությունների ընթացքում Ղրղըզստանի պետական մարմինները նպաստել էին ուզբեկների դեմ հարձակումներին


«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, այս տարվա հունիս ամսին Ղրղըզստանի հարավում տեղի ունեցած ազգամիջյան բախումների ժամանակ երկրի պետական մարմինները ուզբեկական համայնքին չէին տրամադրել համապատասխան մակարդակի պաշտպանություն:

Երկուշաբթի օրը իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ կառավարական ուժերը, այցելելով ուզբեկական թաղամասեր և այնտեղ իրականացնելով բնակչության զինաթափման աշխատանքներ, «կամա թե ակամա» պաշտպանություն էին տրամադրել ուզբեկների հանդեպ բռնություններ գործող և նրանց վրա հարձակումներ կատարող ամբոխներին:

«Human Rights Watch» կազմակերպության համաձայն, այդ աշխատանքների ընթացքում առկա էին կալանավորված անձանց իրավապաշտպան տրամադրելը մերժելու, ինչպես նաև վատ վերաբերմունքի և խոշտանգումների բազմաթիվ դեպքեր:

Իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ որպես 91 էջ ծավալով զեկույցի հիմք են ծառայել ղրղըզ և ուզբեկ տուժածների հետ, ինչպես նաև վկաների, փաստաբանների, մարդու իրավունքների պաշտպանների, պետական և իրավապաշտման մարմինների ծառայողների հետ անցկացված ավելի քան 200 հարցազրույց:

Ղրղըզների և էթնիկ ուզբեկների միջև ընդհարումների զոհ է դարձել ավելի քան 350 մարդ:

XS
SM
MD
LG