Մատչելի հղումներ

Կիևում ազգայնականները նշել են Բանդերայի ծնունդը


Կիևում անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր», «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մոտ 15 հազար մարդ մասնակցել է երկրի ազգայնական գործիչ Ստեպան Բանդերիայի 105-ամյակին նվիրված երթին:

Կիևում հունվարի 1-ի երեկոյան անցկացված երթի մասնակիցներից շատերի ձեռքում պահել են ջահեր և պաստառներ, վանկարկել «Ուկրաինան ամենից բարձր», «Բանդերա, արի՛, կարգ հաստատի՛ր» կարգախոսները:

Երթի որոշ մասնակիցներ կրում էին ֆաշիստական Գերմանիայի բանակի հետ ժամանակին համագործակցող Ուկրաինայի ապստամբական բանակի համազգեստ: Բանդերայի երկրպագուներից շատերը սակայն փորձում էին չգովազդել նրա համագործակցությունը ֆաշիստական Գերմանիայի հետ՝ Ուկրաինայի ազգայնականների առաջնորդի կարգավիճակում երկրի անկախության ուղղությամբ իրականացվող գործունեության մեջ:

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն 2010 թվականի հունվարին Ստեպան Բանդերային հետմահու շնորհել էր Ուկրաինայի հերոսի կոչումը: Յուշչենկոյի այս քայլը խիստ քննադատության էին ենթարկել ռուսական և հրեական կազմակերպությունները: Բանդերային հերոսի կոչում շնորհելու մասին որոշումը կասեցվել էր դատարանի կողմից 2011 թվականի հունվարին:

Ստեպան Բանդերայի հիշատակին նվիրված երթը կազմակերպել էր «Եվրոմայդան»-ում անցկացվող բողոքի ցույցերի հետևում կանգնած քաղաքական ուժերից մեկը՝ Ուկրաինայի ազգանվանակ «Սվոբոդա» կուսակցությունը:
XS
SM
MD
LG