Մատչելի հղումներ

Իրաքի քրդական ինքնավարությունում ահագնանում է արաբ փախստականների խնդիրը


barzani

Ավելի քան երկու միլիոն տեղահանվածներ են հաստատվել Իրաքի Քրդական ինքնավար մարզում: Որպես օրինակ՝ Շաքլավա քաղաքի բնակչությունը երկու անգամ ավելացել է փախստականների հաշվին: Մինչ ոմանք գոհ են, ոմանք էլ մտածում են տեղափոխվելու մասին:

Քրդական Շաքլավա քաղաքի բնակչությունը ավելացել է ավելի քան 26,000 հազար արաբ փախստականների ու տեղահանվածների հաշվին: Շաքլավայի քաղաքապետ Ռիզգար Հասանը մտահոգված է նոր մարտահրավերներով, որ ծառացել են քաղաքի առջև. «Մեծաթիվ փախստականների առկայությունը տարբեր մարտահրավերների պատճառ է դարձել՝ առողջապահության, ջրամատակարարման, հակահամաճարակային, բարձրացող բնակարանային վարձերի և բազմաթիվ այլ խնդիրների»:

Քաղաքի որոշ բնակիչներ, ինչպես քուրդ Աքո Քարիմը, բողոքում են, որ արաբները ստանում են գրեթե բոլոր աշխատատեղերը քաղաքում, քանի որ պատրաստ են ավելի էժան գնով աշխատել. «Եկեք ճամբար ստեղծենք իրենց համար, որտեղ իրենք կաշխատեն, մենք էլ աշխատենք մեզ համար»:

Արաբները, ինչպես Հաթիմ Ջամիլը, նշում են, որ իրենք հարմարվել են Շաքլավայի կյանքին, քանի որ Իրաքի այլ հատվածներից իրենց մաշկի վրա բռնությունը զգացած շատ մարդիկ վերաբնակվել են այստեղ և միջավայրը դարձել բարեհամբյուր. «Տեղացիները մեզ այնպես են վերաբերվում, որ մենք մեզ զգում ենք ինչպես մեր հայրենի Ֆալուջայում»: Ակնարկելով նոր արաբ վերաբնակներին, որոշ Շաքլավայի բնակիչներ կատակով իրենց քաղաքը կոչում են «Շաք-լուջա»:
Քրդերը այժմ փոքրամասնություն են դարձել Շաքլավայում և շատերը պնդում են, որ մտածում են տեղափոխվելու մսին: Նրանց պահանջը ղեկավարությունից խնդրի հնարավորինս արագ լուծումն է։

XS
SM
MD
LG