Թուրքիայում ազգությամբ քուրդ քաղաքական գործիչները երկուշաբթի օրը ժամանել են որպես բանտ ծառայող այն կղզին, որտեղ պահվում է քուրդ ապստամբների առաջնորդ Աբդուլլահ Օջալանը: Սպասվում է, որ վերջինս կոչ կանի հրադադար հաստատել Թուրքիայի իշխանությունների դեմ մղվող պայքարում, որին զոհ է գնացել 40 հազար մարդ, և որն արդեն երեք տասնամյակից ավելի վնաս է հասցնում Թուրքիայի տնտեսությանը:
Թուրքիայի հատուկ ուժերին 14 տարի առաջ էր հաջողվել Օջալանին բանտարկել Քենիայում գտնվելու ժամանակ, Վերջինս անցյալ տարվանից բանակցություններ է անցկացնում Թուրքիայի կառավարության հետ: Այս պատերազմում անցյալում էլ էին հրադադարներ հայտարարվել, սակայն սա առաջին անգամն է, երբ Օջալանն ու Թուրքիայի վարչապետը բաց խոսել են համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնելու մասին:
Թուրքիայի արդարադատության նախարարը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ակնկալվում է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների վերադարձն Իրաքի հյուսիսում տեղակայված հենակետեր կիրականացվի մինչև 2013 ավարտը:
Օջալանի ծրագրի համաձայն, քուրդ զինյալների զինաթափման դիմաց Թուրքիայի իշխանությունները խոստանում են բարելավել երկրի բնակչության 20 տոկոսը կազմող քրդերի քաղաքական իրավունքները:
Որպես փոխադարձ վստահության ամրապնդման առաջին քայլ, Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբներն անցյալ շաբաթ ազատ էին արձակել Թուրքիայի ութ քաղաքացու:
Ապստամբներն ազատ էին արձակել և Իրաքի հյուսիսային շրջաններ ժամանած ազգությամբ քուրդ մի խումբ օրենսդիրներին և մարդու իրավունքների ակտիվիստներին էին հանձնել Թուրքիայի վեց զինծառայողի, տեղական ինքնակառավարման մարմնի մի աշխատողի և ոստիկանության մեկ ծառայողի:
Պատանդներից հինգին քուրդ ապստամբները պահել էին մեկ տարուց ավելի, մյուս երեքն առևանգվել էին անցյալ տարվա սեպտեմբերին:
Թուրքիայի քաղաքացիների փոխանցումը կատարվել է այն բանից հետո, երբ քուրդ ապստամբների «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբի անազատության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանին անցյալ ամիս այցելել էին քուրդ մի խումբ օրենսդիրներ, որոնք փոխանցել էին պատանդներին ազատ արձակելու Օջալանի կոչը: