Իրաքի հյուսիսում գործող քուրդ ապստամբները չորեքշաբթի օրն ազատ են արձակել Թուրքիայի ութ քաղաքացու:
Ապստամբներն ազատ են արձակել և Իրաքի հյուսիսային շրջաններ ժամանած ազգությամբ քուրդ մի խումբ օրենսդիրներին և մարդու իրավունքների ակտիվիստներին են հանձնել Թուրքիայի վեց զինծառայող, տեղական ինքնակառավարման մարմնի մի աշխատող և ոստիկանության մեկ ծառայող:
Փոխանցումը կատարվել է Իրաքի հյուսիսային այն շրջանում, որտեղ քուրդ ապստամբները հենակետեր են պահպանում: Ազատ արձակված պատանդները, օրենսդիրներից մեկի համաձայն, արդեն ուղևորվել են Թուրքիա:
Պատանդներից հինգին քուրդ ապստամբները պահել են մեկ տարուց ավելի, մյուս երեքն առևանգվել էին անցյալ տարվա սեպտեմբերին:
Թուրքիայի քաղաքացիների փոխանցումը կատարվել է այն բանից հետո, երբ քուրդ ապստամբների «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբի անազատության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլլահ Օջալանին անցյալ ամիս այցելել էին քուրդ մի խումբ օրենսդիրներ, որոնք փոխանցել էին պատանդներին ազատ արձակելու Օջալանի կոչը:
Թուրքիայի կառավարությունն անցյալ տարի հայտարարել էր, թե երկրի հետախուզական ծառայությունները բանակցություններ են վարում Օջալանի հետ՝ փորձելով համոզել «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» դադարեցնել զինված պայքարը: