Մատչելի հղումներ

Կոսովոյի սերբերը դեմ են Պրիշտինային իշխանության ճանաչման


Կոսովոյի սերբերը դեմ են Պրիշտինային իշխանության ճանաչման
Կոսովոյի սերբերը դեմ են Պրիշտինային իշխանության ճանաչման

Կոսովոյի հյուսիսում բնակվող սերբերը երկու օրվա ընթացքում անցկացված քվեարկության արդյունքներով գրեթե միաձայն դեմ են հանդես եկել էթնիկ ալբանացիների կառավարության ճանաչման:

Կոսովոյի սերբերի ընտրական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Կոսովոյի հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքներում քվեարկության մասնակիցների 99,7 տոկոսը դեմ է արտահայտվել Պրիշտինայի իշխանության:

Սերբերով բնակեցված քաղաքներում և անկլավներում անցկացված՝ իրավական ուժ չունեցող հանրաքվեին մասնակցել է մոտ 35 հազար մարդ:

Պրիշտինան, Բելգրադը և միջազգային հանրությունը քննադատել են Կոսովոյում անցկացված հանրաքվեն, որը Եվրոպական Միությանն անդամակցելու Սերբիայի ջանքերին վտանգ ներկայացնող հանգամանք է համարվում:

Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ հանրաքվեն վնաս է հասցնում իր երկրի շահերին:

Կոսովոն պատրաստվում է ուրբաթ օրը նշել Սերբիայից անկախության հռչակման չորրորդ տարեդարձը:

XS
SM
MD
LG