Մատչելի հղումներ

Կոսովոյի անկախությունը միջազգային օրենքը չի խախտում


Կոսովոյի արտգործնախարար Սկենդըր Հիսենին, ով լրագրողների հետ զրուցել է Հաագայի դատարանի այդ հայտարարությունից հետո, այդ որոշումը բնութագրել է ՛՛կարեւոր լուր Եվրոպայի՝՝ համար

ՄԱԿ-ի միջազգային դատարանը հայտարարել է, թե 2008 թվականին Սերբիայից անկախանալու Կոսովոյի հայտարարությունը չի խախտում միջազգային օրենքը։

Այս որոշումը հրապարակվել է Հաագայում, հինգշաբթի օրը եւ ակնկալվում է, որ այն ճանապարհ կհարթի հավելյալ թվով երկրների առջեւ Պրիշտինայի կառավարությունը պաշտոնապես ճանաչելու հարցում։

Կոսովոյի արտգործնախարար Սկենդըր Հիսենին, ով լրագրողների հետ զրուցել է Հաագայի դատարանի այդ հայտարարությունից հետո, այդ որոշումը բնութագրել է ՛՛կարեւոր լուր Եվրոպայի՝՝ համար։ Նա ասել է, թե այն ՛՛հաստատել է, որ Կոսովոյի ժողովուրդը ճիշտ քայլի է դիմել՝՝։

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նույնպես դրվատել է այդ որոշումը՝ դիտել տալով, թե ժամանակն է, որ այդ տարածաշրջանը ՛՛միավորվի ընդհանուրի ապագայի համար՝՝։

Կոսովոյի անկախությունը ճանաչած 69 երկրների թվում են Միացյալ Նահանգներն ու Եվրամիության ավելի քան 20 երկրներ։ Սերբիան եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանը ընդդիմանում են Կոսովոյի անկախությանը։

XS
SM
MD
LG