Կոսովոյի անկախության հարցը վերահսկող միջազգային մարմինը որոշում է կայացրել այս տարվա սեպտեմբեր ամսից Կոսովոյի լիարժեք ինքնիշխանության իրավունք տալու մասին:
Միջազգային վերահսկիչ խումբը, որին անդամակցում է Արևմուտքի 25 պետություն, պատասխանատու է Կոսովոյի անկախության գործընթացը վերահսկելու և Սերբիայի նախկին այս գավառում, որտեղ մեծամասնություն է կազմում ալբանացիների երկու միլիոն կազմող բնակչությունը, ժողովրդավարական ինստիտուտների հիմնադրման համար:
Միջազգային վերահսկիչ խմբի կողմից ձեռնարկված այս քայլը հեշտացնելու է Կոսովոյի ապագա անդամակցությունը Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ին:
Կոսովոն միջազգային հանրության վերահսկողության տակ է այն ժամանակից, երբ 1999 թվականից ՆԱՏՕ-ի կողմից իրականացված ռազմական արշավի արդյունքում այս տարածքից դուրս են բերվել Սլոբոդան Միլոշևիչին հավատարիմ ուժերը:
Կոսովոն Սերբիայից անկախության մասին պաշտոնապես հայտարարել էր 2008 թվականին: