Սպիտակ տան հայտարարության մեջ նշվել է, որ հարավկորեական նավի խորտակումից հետո ԱՄՆ-ը սատարելու է Հարավային Կորեայի ծրագրած պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի նկատմամբ։
Սպիտակ տան զեկույցում ասվում է, որ ամերիկյան բանակը համագործակցելու է Հարավային Կորեայի հետ՝ նման միջադեպը թույլ չտալու համար։
Հարավային Կորեայի նախագահ Լիի Մյանգ- Բելքը հայտարարել է, որ դադարեցնում է Կորեաների միջեւ իրագործվող առեւտրական կապերը՝ իր բողոքը արտահայտելու հարավկորեական նավի խորտակման շուրջ, որի արդյունքում զոհվել է 46 նավաստի։
Միջազգային հետաքննությունը պատահարում մեղավոր է ճանաչել Հյուսիսային Կորեային, չնայած այն ժխտում է մեղադրանքները։
Նախագահ Լին հայտարարել է, որ այլեւս չի պատրաստվում հանդուրժել Հյուսիսային Կորեայի վարած քաղաքականությունը։