Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահն այցելեց կորեական ապառազմականացված գոտի


ԱՄՆ-ի նախագահն այցելել է երկու Կորեաներն իրարից բաժանող ապառազմականացված գոտում ծառայող ամերիկացի զինվորականներին։

Օբաման Հարավային Կորեա է ժամանել միջուկային անվտանգության հարցերով այստեղ այս շաբաթ անցկացվելիք գագաթաժողովին մասնակցելու համար։ Գագաթաժողովի շրջանակներում նա նաեւ ունենալու է առանձին հանդիպումներ մի շարք այլ երկրների ղեկավարների հետ։

Օրակարգում են լինելու նաեւ դեպի տիեզերք հրթիռ արձակելու Հյուսիսային Կորեայի ծրագիրը, ինչպես նաեւ` Իրանի միջուկային ծրագրերը։
ԱՄՆ-ը հայտարարել է, որ հրթիռի արձակումը կարող է չեղյալ հայտարարել Հյուսիսi հետ կնքված այն պայմանագիրը, որի համաձայն ԱՄՆ-ը պարտավորվել էր սննդամթերքի առաքումներ իրականացնել դեպի այս երկիր:


ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդզն ասել է, թե նախագահի կողմից ապառազմանացված գոտի կատարած այցի նպատակն է ընդգծել Հարավի հետ անվտանգության հարցով ԱՄՆ-ի ամուր դաշինքը։

XS
SM
MD
LG