Մատչելի հղումներ

Հյուսիսային Կորեան սպառնում է ՝՝ֆիզիկապես՝՝ պատասխանել զինավարժություններին


Հիլարի Քլինթընը Հյուսիսային Կորեային բնութագրել է, որպես ՛՛գրգռիչ եւ վտանգավոր վարքագծի տեր մեկուսացած եւ պատերազմող՝՝ երկիր

Հյուսիսային Կորեան սպառնացել է ՛՛ֆիզիկապես պատասխանել՝՝ Միացյալ Նահանգների եւ Հարավային Կորեայի մասնակցությամբ Ճապոնական ծովում կիրակի օրը սկսվելիք ռազմածովային զինավարժություններին։

Այս հայտարարությունը նորագույնն է այն բառակռիվներում, որոնք միջազգային ուշադրությունը շեղում են Հարավարեւելյան Ասիայի երկրների Հանոյում տեղի ունեցող համաժողովի քննարկումներից։

Ուրբաթ օրը ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Հյուսիսային Կորեային բնութագրել է որպես ՛՛գրգռիչ եւ վտանգավոր վարքագծի տեր մեկուսացած եւ պատերազմող՝՝ երկիր։ Իսկ այս շաբաթվա սկզբներին Քլինթընը հայտարարել էր Փխենյանի դեմ հաստատված տնտեսական նոր պատժամիջոցների մասին։

Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Ռի Թոնգ Իլը Հանոյի համահավաքում զայրույթով է արտահայտվել ծրագրված զինավարժությունների դեմ՝ նշելով, թե դրանք սպառնում են իր երկրի ինքնիշխանությանը։

՛՛Միացյալ Նահանգների ռազմական սպառնալիքներին Հյուսիսային Կորեան ռազմական բնույթի պատասխան կտա՝՝, ասել է Հյուսիսային Կորեայի կառավարության խոսնակը։

XS
SM
MD
LG