Էներգետիկայի եւ առեւտրի ոլորտներում կապերը խորացնելու մասին համաձայնության են եկել երկու երկրների նախագահները՝ Սեւուլում երեքշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ։
Թուրքիայի նախագահը իր աջակցությունն ու ցավակցությունն է հայտնել հարավկորեական ռազմանավի խորտակման առնչությամբ։ Հարավային Կորեան նավի խորտակման մեջ մեղադրում է Հյուսիսային Կորեային։
Թուրքիայի նախագահը եռօրյա այցով Սեւուլ էր ժամանել երկուշաբթի օրը։ Բարձրաստիճան հանդիպումների շրջանակներում երկրների միջեւ կնքվել է միջուկային էներգետիկայի ոլորտի համաձայնագիր, որի համաձայն Հարավային Կորեան կսատարի Թուրքիայի հյուսիսում ատոմակայանների կառուցմանը։