Մատչելի հղումներ

Հարավային Կորեան փորձում է մեղադրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հյուսիին


Պատճառը հարավկորեական ռազմանավի վրա հյուսիսկորեական սուզանավի կողմից իրագործված խորտակումն է

Այս հայտարարությամբ Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-Բեքը հանդես է եկել Սինգապուր կատարած իր այցի ժամանակ։

Հյուսիսային Կորեան հերքել է 46 մարդու մահվան պատճառ դարձած այս պատահարում իր մասնակցությունը։ Լիի հայտարարությունից առաջ Փխենյանը հայտարարել էր, որ ՛՛խիստ պատասխան կտա, եթե Սեուլը բարձրացնի այս հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։
Պարոն Լին չի խոսել Հյուսիսային Կորեայի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին, սակայն հայտնել է, որ Փխենյանը պետք է ընդունի իր մեղքը։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը ուրբաթ օրը Սինգապուրում հայտնեց, որ ԱՄՆ-ը կհետաձգի Հարավային Կորեայի հետ ծրագրած ռազմածովային համատեղ վարժությունները՝ Սեուլին ՄԱԿ-ում դիվանագիտական աջակցություն ստանալու ժամանակ ընձեռելու նպատակով։

XS
SM
MD
LG