Մատչելի հղումներ

Ազատ է արձակվել Խոդորկովսկիի գործընկեր Լեբեդևը


Ռուսատանի Գերագույն դատարանն այնուամենայնիվ ուժի մեջ է թողել ինչպես Խոդորկովսկիին, այնպես էլ Լեբեդևին ներկայացվող հարկային պահանջները

Ռուսատանի Գերագույն դատարանը կարգադրել է ազատ արձակել նավթային նախկին մագնատ Միկայիլ Խորդորկովսկիի գործընկեր Պլատոն Լեբեդևին:

Դատարանը հինգշաբթի օրը հայտարարություն է հրապարակել, որի համաձայն Պլատոն Լեբեդևն ունի անմիջապես ազատ արձակվելու իրավունքը:

Ռուսատանի Գերագույն դատարանն այնուամենայնիվ ուժի մեջ է թողել ինչպես Խոդորկովսկիին, այնպես էլ Լեբեդևին ներկայացվող հարկային պահանջները:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենահայտնի ընդդիմախոսներից մեկը՝ նավթային նախկին մագնատ Միխայիլ Խոդորկովսկին, որն ավելի քան տասը տարի անց էր կացրել բանտարկության մեջ, ազատ էր արձակվել անցյալ տարվա դեկտեմբերի վերջին:

Համաներման մասին Պուտինի հրամանագրում ասված էր, թե Խոդորկովսկիի ազատ արձակման մասին որոշումը կայացվել էր՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից:

Ազատ արձակվելուց հետո Միխայիլ Խոդորկովսյին անմիջապես հեռացել էր Ռուսաստանից՝ ավելի ուշ ասելով, որ չի նախատեսում երբևէ վերադառնալ, քանի որ հնարավոր է, որ այլևս չի կարողանալու հեռանալ այս երկրից:
XS
SM
MD
LG