Մատչելի հղումներ

Վիտալի Կլիչկոն Կիևի նոր քաղաքագլուխ է ընտրվել


Բոքսի աշխարհի նախկին չեմպիոնը հորդորել է Մայդանի ցույցերի մասնակիցներին հեռացնել բարիկադները

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքագլխի ընտրություններում հաղթանակ է տարել բոքսի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն:

Ուկրաինայի նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի մերձավոր զինակից, 42-ամյա Կլիչկոն Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին դրել էր իր թեկնածությունը, սակայն հետագայում հեռացրել այն՝ սատարելով Պորոշենկոյին:

Կիևի քաղաքագլխի ընտրություններում հաղթական տանելուց հետո Վիտալի Կլիչկոն ասել է, որ երկրում նախագահական և Կիևի քաղաքապետի ազատ և արդար ընտրություններ անցկացնելուց հետո Մայդանի ցուցարարներին պետք է հեռանալ:

Ըստ Վիտալի Կլչիկոյի, Մահդանի հիմնական խնդիրը կատարվել է, և եկել է բարիկադները հեռացնելու ժամանակը:

Կիևի նոր քաղաքապետը, բացի այդ, հորդորել է ազատել քաղաքի Կրեսչատիկ փողոցը երթևեկության համար և վերադառնալ «նորմալ, խաղաղ կյանքի»:

Իր նոր պաշտոնում Կլիչկոն խոստացել է պաշտպանել Մայդանի իդեալները և առավել սերտ տնտեսական և քաղաքական կապեր հաստատել Եվրամիության հետ:
XS
SM
MD
LG