Մատչելի հղումներ

Վիտալի Կլիչկոն ազատել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը


Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին հռչակվել է սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն

Սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն ազատել է չեմպիոնի տիտղոսը, սակայն Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) նրան հռչակել է սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն, ինչը հնարավորություն է տալիս Ուկրաինայի առաջատար քաղաքական գործչին վերադառնալ բռնցքամարտ:

«Շնորհակալություն եմ հայտնում Բռնցքամարտի համաշխարհային խորհրդին և Խորհրդի նախագահ Խոսե Սուլայմանին՝ Ուկրաինայում ժողովրդավարության և ազատության համար մեր կողմից վարվող պայքարը սատարելու համար: Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն ինձ շնորհել է ռինգ վերադառնալու տեսական հնարավորություն, որն այժմ ես դեռևս չեմ կարող պատկերացնել: Ես կենտրոնացած եմ Ուկրաինայի քաղաքական գործունեության վրա և կարծում եմ, որ երկրի ժողովուրդն ունի իմ կարիքը», - հայտարարության մեջ ասել է Վիտալի Կլիչկոն:

«Իմ եղբայրը հոգ կտանի սպորտում հաջողության հասնելու մասին, և ես կսատարեմ իրեն նույն եղանակով, ինչպես ինքը սատարել է ինձ՝ Ուկրաինայում վարվող իմ պայքարում», - ասել է Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդի կողմից սուպերծանր քաշային կարգում աշխարհի պատվավոր չեմպիոն հռչակված Վիտալի Կլիչկոն:
XS
SM
MD
LG