Մատչելի հղումներ

՝՝Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի համար՛՛


՝՝Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի համար՛՛

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի հայակական ծառայությանը տված հարցազրույցում այս միտքն է արտահայտում Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Չարլզ Քինգը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական ռազմական հենակետի ժամկետը երկարաձգելու մասին հարցին։

Նրա խոսքերով, Ռուսաստանը երկար ժամանակ է Հայաստանը համարում ռազմական ու ռազմավարական գործընկեր տարածաշրջանում, իսկ Հայաստանը՝ երկար ժամանակ Հարավային Կովկասում իրեն համարում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հավասարակշռող ուժ։

՝՝Այն նաեւ Ռուսաստանին համարում է պաշտպան ուժ իր համար։ Ու քանի որ հայ-թուրքական հարաբերությունները չբարելավվեցին, Ռուսաստնի ու Հայաստանի հարաբերությունները շատ կարեւոր են Հայաստանի համար՛՛, ասում է վերլուծաբանը։

Օտար երկրի զորքերի առկայությունը, նրա խոսքերով, երբեմ համարում են տվյալ երկրի անկախության կորստի ցուցանիշ։ Սակայն ռազմական հենակետի ժամկետը երկարաձգելով, Հայաստանը փորձում է գտնել անվտանգության եւ անկախության հարցերում ազգային շահի տեսանկյունից միջին մի դիրք, ասում է նա։

XS
SM
MD
LG