Մոսկվայի քաղաքային դատարանը հինգշաբթի օրը երկու տարով՝ 13-ից մինչև 11 տարի, կրճատել է «ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի և «Մենատեպ» ընկերության նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևի ազատազրկման ժամկետները:
Այս որոշումն ընդունվել է պատիժը կրող Խոդորկովսկիի և Լեբեդևի փաստաբանների միջնորդությամբ, ինչպես նաև Ռուսաստանի քրեական օրենսգրքում ավելի վաղ կատարված փոփոխությունների հիման վրա:
Ազատազրկման ժամկետները կրճատելու արդյունքում Լեբեդևը կարող է ազատ արձակվել 2014 թվականի հուլիսի սկզբին, իսկ Խոդորկովսկին՝ 2014-ի հոկտեմբեր ամսին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի երկու գործարարները կրկին դատապարտվել էին ազատազրկման 2010 թվականի դեկտեմբերին՝ «նավթի յուրացման և փողերի լվացման համար»: