Մատչելի հղումներ

Խամենեի. «Միջուկային բանակցությունները ցույց են տվել ԱՄՆ-ի թշնամանքը»


«Մենք նախկինում հայտարարել ենք, որ որոշ հարցերով, անհրաժեշտության դեպքում, մենք բանակցություններ կանցկացնենք սատանայի [Միացյալ Նահանգների] հետ՝ այս չարիքը զսպելու համար»

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Իրանում իրականացվող միջուկային ծրագրի շուրջ աշխարհի տերությունների հետ անցկացվող բանակցությունների ընթացքում «բացահայտվել է Միացյալ Նահանգների թշնամանքը իսլամական պետության նկատմամբ»:

Այս հայտարարությամբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը հանդես է եկել նախքան Ժնևում Իրանի և աշխարհի տերությունների միջև բանակցությունները:

«Մենք նախկինում հայտարարել ենք, որ որոշ հարցերով, անհրաժեշտության դեպքում, մենք բանակցություններ կանցկացնենք սատանայի [Միացյալ Նահանգների] հետ՝ այս չարիքը զսպելու համար», - ասել է Խամենենին:

«Միջուկային բանակցությունները ցույց են տվել Ամերիկայի թշնամանքը Իրանի, իսլամի և մահմեդականների նկատմամբ», - ասել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:

Իրանի ու Եվրոպական Միության միջև Ժնևում հինգշաբթի օրը կքննարկեն անցյալ տարվա նոյեմբերին միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության գործնական քայլերը: Հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ-ի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ուենդի Շերմանը:
XS
SM
MD
LG